Ընդհանուր տվյալներ
39-ամյա կինը դիմել է մաշկաբանական կլինիկա՝ իր 4 դաջվածքներից 3-ում քոր առաջացնող ցանի պատճառով: Ախտահարված տարածքները ներառում էին գունավոր թանաքով դաջվածք (սև, կանաչ, կարմիր և կապույտ) նրա ձախ թևի վերին հատվածում (6 տարի) և մուգ շագանակագույն/կարմիր թանաքով դաջված հոնքեր (8 տարի): Նա ուներ նաև սև թանաքով դաջվածք մեջքի ստորին հատվածում (14 տարի), որի վրա ցան չի առաջացրել:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նա նկատել է ցանն իր հոնքերի և ձախ ձեռքի վերին հատվածի դաջվածքների վրա Moderna COVID-19 պատվաստանյութի երկրորդ չափաբաժին ստանալուց մոտ 1 ամիս անց: Նա ստացել էր նույն ապրանքանիշի պատվաստանյութի իր առաջին չափաբաժինը 28 օր առաջ: Կինը նշում է որ ներարկման տեղում ցան չի եղել: Բացի նախկինում արմունկների թեթև պսորիազի և վիտամին D-ի անբավարարության հիվանդության պատմությունից, նա առողջ էր: Հետազոտությունը ցույց տվեց մի քանի պապուլներ և հանգույցներ, տեղակայված դաջվածքներում: Մեջքի ստորին հատվածի դաջվածքը հանգույցներ չուներ։
Հիվանդի գանգատները
Առաջնային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Նրա ձախ թևի վերին հատվածի դաջվածքի բիոպսիան բացահայտեց աննշան էպիդերմիս՝ հսկա հիստոցիտների մաշկային հանգույցային ագրեգատներով՝ թեթև լիմֆոցիտային ինֆիլտրատով, առանց կազեացիայի: Grocott methenamine silver-ի, periodic acid-Schiff-ի և Fite's acid-fast ներկմամբ չեն հայտնաբերել ինֆեկցիաներ: Այս բացահայտումները համահունչ էին սարկոիդանման մաշկային ռեակցիային դաջվածքի պիգմենտի հանդեպ:
Դիֆերենցիալ ախտորոշում
Նախնական ախտորոշումը
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Հիվանդը սկզբում բուժվել է տեղային հիդրոկորտիզոնային քսուքով 2,5% հոնքերի համար և տեղային կլոբետազոլ կրեմով 0,05% մինիմալ բարելավմամբ: Այդ պատճառով, 3 շաբաթ նշանակվեց մոտ 1 մգ/կգ պրեդնիզոնի օրալ ընդունման դեղաչափ, ինչը հանգեցրեց քորի զգալի բարելավմանը և հոնքերի և ձեռքերի դաջվածքի հանգույցների հարթեցմանը: