Բերանի խոռոչի խոցեր իմունոսուպրեսիայով երեխայի մոտ

Mary Karsyan
11.09.2024
Ընդհանուր տվյալներ
Կյանքի և հիվանդության անամնեզ
11-ամյա աղջիկ երեխա՝ ծանր համակցված իմունային անբավարարությամբ, 10 տարի առաջ ոսկրածուծի հետալոգեն փոխպատվաստման կարգավիճակով, ներկայացել է բերանի խոռոչի ցավոտ խոցերով, որոնք առաջացել են խրոնիկական պրեդնիզոնային թերապիայի կրճատումից անմիջապես հետո
Հիվանդի գանգատները
Խոցերի պատճառով տուժել է սննդի ընդունումը:
Առաջնային ձևաբանական տարրեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդունվող դեղորայքը ներառում էր լիզինոպրիլ, սիրոլիմուս և դարատումումաբի և աբատասեպտի ներերակային ներարկումներ: Հետազոտությամբ հայտնաբերվել են լեզվի վենտրալ հատվածի ֆոկալ խոցեր:
Դիֆերենցիալ ախտորոշում
Նախնական ախտորոշումը
Դեղորայքի կողմնակի ազդեցություն: mTOR ինհիբիտորի հետ ասոցացված ստոմատիտը (mIAS) mTOR ինհիբիտորների (օրինակ՝ սիրոլիմուս) լայնորեն հետազոտված կողմնակի ազդեցություն է, որը նման է սովորական աֆտաներին, հաճախականությունը տատանվում է 2%-ից 78%:
Վիտամինոթերապիա
Տեղային կորտիկոստերոիդներ և հեմատոլոգի խորհրդատվություն Սիրոլիմուսի օգտագործման վերաբերյալ: Տեղային կորտիկոստերոիդները թեթևացնում են mIAS-ը (mTOR inhibitor-associated stomatitis ), հատկապես նվազեցնում են ցավը և ախտահարման տևողությունը: Քանի որ փոխպատվաստումից հետո իմունոսուպրեսիվ թերապիան դեռևս պահանջվում է, Սիրոլիմուսի դոզան նվազեցնելը կամ այլ պրոֆիլակտիկ միջոցի անցնելը առավել նպատակահարմար է: Հիվանդի բերանի խոռոչի խոցերը վերացել են Սիրոլիմուսի դադարեցումից հետո։
Տեղային բուժումը
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top