Կետային կերատոլիզ ( pitted keratolysis)

Նարե Ազարյան
05.09.2024
Ընդհանուր տվյալներ
27-ամյա տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդի ոտքերի խնդիրները սկսվել է մոտ 7 ամիս առաջ: Հիվանդն աշխատանքի բերումով ողջ օրվա ընթացքում կրում էր փակ կոշիկներ և ոտքերը մշտապես քրտնում էին: Այլ մաշկային հիվանդություններ և ալերգիաներ չունի:
Հիվանդի գանգատները
Ոտնաթաթերի շրջանի քորով և շատ տհաճ հոտով ուղեկցվող խնդիր: Վերջին շրջաններում նշում էր նաև ցավի առկայություն:
Առաջնային ձևաբանական տարրեր
էրիթեմա (կետային ներակումներ)
Երկրորդային ձևաբանական տարրեր
խոց
Ցանի տեղակայումը
Ոտնաթաթ
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ըստ կլինիկական պատկերի և բակտերիալ ցանքսի արդյունքում Corynebacterium տեսակի բակտերիաների հայտնաբերում:
Դիֆերենցիալ ախտորոշում
Ոտնաթաթերի էպիդերմոֆիթիա, կերատոդերմիա, էկզեմա, ափ-ներբանային պսորիազ
Նախնական ախտորոշումը
Կետային կերատոլիզ
Վիտամինոթերապիա
Դոքսիցիկլին
Տեղային բուժումը
Էրիթրոմիցինի սպիրտային լուծույթ, կերատոլիտիկ քսուքներ ,խոնավացնող քսուքներ և ոտքերի հիգիենայի ճիշտ պահպանում( նեղ ու փակ կոշիկների բացառում մոտակա ժամանակներում)
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top