Ընդհանուր տվյալներ
8 տարեկան աղջիկ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ուղեկցող հիվանդությունների բացակայություն: Ալերգիաներ չունի: Ծնողները նշում են, որ 2 շաբաթ առաջ երեխայի աջ ոտքի վրա նկատվել է գծային բծերի շարք, որոնք զարգացել են ժամանակի ընթացքում:
Հիվանդի գանգատները
Սկզբում նշվում էր վարդագույն հանգույցիկ, որոնք աստիճանաբար ավելացան քանակապես և ընդգրկեցին ազդրի կողմնային շրջանը, գծային կերպով: Առկա էր թեթև քոր, բայց ցավ չկար:
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
չկա
Ցանի տեղակայումը
Աջ ազդրի առաջակողմնային մակերես
Եղունգների և մազերի ախտահարումը
չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատասկոպիա- հայտնաբերվել է գծային սպիտակ թեփուկներ, էրիթեմա, դարչնագույն պիգմենտացիա
Դիֆերենցիալ ախտորոշում
գծային ԿՏՈ, փայլուն որքին( lichen nitidus):
Նախնական ախտորոշումը
Գծային որքին ( Lichen Striatus)
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
ՏԳԿՍ միջին ուժգնությամբ օրը 2 անգամ, խոնավացնող քսուքներ