Պսորիազ

Գոհար Վարդանյան
19.08.2024
Ընդհանուր տվյալներ
Աղջիկ, 20 տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առաջին անգամ ախտանիշները ի հայտ են եկել 10 տարի առաջ։ Ընտանեկան անամնեզում՝ հոր մոտ հայտնաբերվել է պսորիազ։ Սրացումները հաճախանում են ձմռանը և սթրեսային իրավիճակներում։
Հիվանդի գանգատները
Կարմիր, փաթիլանման ցան մարմնի տարբեր հատվածներում։ Եղունգների փոփոխություններ։ Հոդացավեր, հատկապես մանր հոդերի։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Վահանիկ, թեփ։
Ցանի տեղակայումը
Արմունկներ և ծնկներ, գլխամաշկ, մեջքի ստորին հատված։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների դիստրոֆիա՝ կետային փոսիկներ, օնիխոլիզիս։ Գլխամաշկի ախտահարում՝ հաստ թեփուկներով պատված պլակներ։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հյուսվածաբանական հետազոտություն՝ ականթոզ, պարակերատոզ։ Դերմատոսկոպիա՝ կարմիր կետիկներ և գծեր (լայնացած մազանոթներ)։ Ռենտգեն հետազոտություն՝ մատների հոդերում թեթև փոփոխություններ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պարապսորիազ, սեբորեային մաշկաբորբ։
Նախնական ախտորոշումը
Պսորիազ
Վիտամինոթերապիա
Վիտամինոթերապիա,ցիտոստատիկներ` մետոտրեքսատ,10մգ օրը 1-2 հաբ, կուրսով։
Տեղային բուժումը
Սալիցիլաթթվի 2% և կորտիկոստերոիդային քսուք գլխամաշկի համար։ Փափկեցնող, խոնավեցնող քսուքներ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top