Ընդհանուր տվյալներ
Աղջիկ, 9 տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Դպրոցում նկատվել է ոջլոտության բռնկում։ Նախկինում ոջլոտություն չի ունեցել։ Ընտանիքի այլ անդամների մոտ նման ախտանիշներ չկան։
Հիվանդի գանգատները
Ուժեղ քոր գլխամաշկի վրա, հատկապես ծոծրակի և քունքերի շրջանում։ Քնի խանգարում՝ կապված քորի հետ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Եղնջայտուցային հանգույցիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Քերծվածքներ գլխամաշկի վրա
Ցանի տեղակայումը
Գլխամաշկ, հատկապես ծոծրակի, քունքերի հատվածում։
Եղունգների և մազերի ախտահարումը
Մազերի վրա նկատվում են գնիդներ (ոջիլների ձվեր)։ Եղունգների տակ նկատվում են արյան հետքեր՝ քորելու հետևանքով։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մանրադիտակային հետազոտություն՝ հայտնաբերվել են կենդանի ոջիլներ և գնիդներ։ Արյան ընդհանուր քննություն՝ թեթև էոզինոֆիլիա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Սեբորեային դերմատիտ, ատոպիկ դերմատիտ։
Նախնական ախտորոշումը
Ոջլոտություն
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային դեղամիջոցներ
Տեղային բուժումը
Պերմետրին, Բենզիլ-բենզոատի 10%-անոց էմուլսիա։