Հետվնասվածքային էկզեմա

Գոհար Վարդանյան
19.08.2024
Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 42 տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
6 ամիս առաջ ստացել է աջ ձեռքի այրվածք (2-րդ աստիճանի)։ Այրվածքը լավացել է, սակայն 2 ամիս անց սկսվել են էկզեմայի ախտանիշները։ Նախկինում ալերգիկ ռեակցիաներ չի ունեցել։ Ծխող է, օրական 1 տուփ։
Հիվանդի գանգատները
Ուժեղ քոր այրվածքի սպիի շրջանում և հարակից մաշկի վրա։ Կարմրություն և այտուց ախտահարված հատվածում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բծեր և պապուլաներ, վեզիկուլաներ սուր փուլում
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղևներ և թեփոտում
Ցանի տեղակայումը
Աջ ձեռքի դաստակի և նախաբազկի ստորին երրորդականի վրա (այրվածքի հետքի շրջանում)։ Աստիճանաբար տարածվում է դեպի մատներ և նախաբազուկ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Աջ ձեռքի եղունգների թեթև դիստրոֆիկ փոփոխություններ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա՝ դեղին կետեր (սերոզային հեղուկով լցված վեզիկուլաներ), անոթների ընդլայնում
Դիֆերենցիալ ախտորոշում
Կոնտակտային դերմատիտ, ատոպիկ դերմատիտ, սնկային վարակ (դերմատոֆիտիա)
Նախնական ախտորոշումը
Հետվնասվածքային էկզեմա
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային դեղամիջոցներ, կարճատև համակարգային կորտիկոստերոիդների կուրս՝ Պրեդնիզոլոն։
Տեղային բուժումը
Գլյուկոկորտիկոստերոիդներ, անտիսեպտիկ թրջոցներ, խոնավացնող քսուքներ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top