Ատոպիկ մաշկաբորբ (Ատոպիկ դերմատիտ)

Գոհար Վարդանյան
19.08.2024
Ընդհանուր տվյալներ
Տղա, 7 տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առաջին անգամ ախտանիշները ի հայտ են եկել 6 ամսականում։ Ընտանեկան անամնեզում՝ մոր մոտ ալերգիկ ռինիտ, հոր մոտ բրոնխիալ ասթմա։ Սրացումները հաճախանում են աշնանը և ձմռանը։ Ալերգիա ունի որոշ սննդամթերքների նկատմամբ (ձու, ընկույզ)։
Հիվանդի գանգատները
Ուժեղ քոր ամբողջ մարմնի վրա, հատկապես գիշերային ժամերին։ Մաշկի չորություն և կարմրություն։ Քնի խանգարում՝ կապված քորի հետ։ Տրամադրության անկում և գրգռվածություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բծեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Քերծվածք, կեղև
Ցանի տեղակայումը
Դեմքի վրա, հատկապես այտերի շրջանում։ Արմունկների և ծնկների վրա, պարանոցին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների թեթև դիստրոֆիա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդհանուր Ig E մակարդակը՝ բարձրացած։ Մաշկի ալերգիկ թեստեր՝ դրական տնային փոշու տիզերի և կաթի նկատմամբ։ Դերմատոսկոպիա՝ անոթների ընդլայնում, մաշկի նախշի փոփոխություն։
Դիֆերենցիալ ախտորոշում
Կոնտակտային դերմատիտ, էկզեմա
Նախնական ախտորոշումը
Ատոպիկ մաշկաբորբ
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային դեղամիջոցներ, խուսափել ալերգեններից և գրգռիչներից, սննդակարգի կարգավորում՝ դիետոլոգի հսկողությամբ։
Տեղային բուժումը
Խոնավեցնողներ, տեղային ստերոիդներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top