Ջրծաղիկ (Varicella)

Գոհար Վարդանյան
19.08.2024
Ընդհանուր տվյալներ
Աղջիկ, 6տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առաջին անգամ ախտանիշները ի հայտ են եկել 3 օր առաջ։ Դասընկերներից մեկը վերջերս հիվանդացել էր ջրծաղիկով։ Նախկինում ջրծաղիկով չի հիվանդացել։
Հիվանդի գանգատները
Բարձր ջերմություն (39°C)։ Ընդհանուր թուլություն, քոր։ Ախորժակի կորուստ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բշտիկ, հանգուցիկ, բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղև
Ցանի տեղակայումը
Տարածուն՝ ամբողջ մարմնի վրա։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկան
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
ՊՇՌ թեստ՝ դրական Varicella Zoster Virus-ի համար։ Դերմատոսկոպիա՝ հաստատում է տարբեր փուլերում գտնվող վեզիկուլաների առկայությունը։
Դիֆերենցիալ ախտորոշում
Կարմրախտ, հասարակ հերպես, էնտերովիրուսային ցան։
Նախնական ախտորոշումը
Ջրծաղիկ
Վիտամինոթերապիա
Հակավիրուսային դեղորայք՝ Ացիկլովիր 20մգ/կգ օրը 4 անգամ, 5 օր։ Ջերմիջեցնող ըստ անհրաժեշտության։ Հեղուկների առատ ընդունում։
Տեղային բուժումը
Բրիլիանտային կանաչ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top