Շանկրանման պիոդերմիա

Գոհար Վարդանյան
19.08.2024
Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 32տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ախտանիշները սկսվել են 3 շաբաթ առաջ։ Վերջին 6 ամսվա ընթացքում ունեցել է մի քանի սեռական զուգընկեր։ Նախկինում սեռավարակներ չի ունեցել։ Ալկոհոլի չափավոր օգտագործում։
Հիվանդի գանգատները
Սեռական օրգանների շրջանում ցավոտ խոց, աճուկային շրջանում ցավոտ այտուցվածություն, թեթև ջերմություն և ընդհանուր թուլություն
Առաջնային ձևաբանական տարրեր
Բշտիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Խոց, կեղև
Ցանի տեղակայումը
Շրթունքներ, սեռական օրգանների մաշկ
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկան
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մանրէաբանական քննություն՝ Haemophilus ducreyi դրական: Սիֆիլիսի, ՄՊՎ-ի և հերպեսի թեստեր՝ բացասական: Արյան ընդհանուր քննություն՝ թեթև լեյկոցիտոզ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Սիֆիլիս (կարծր շանկր), գենիտալ հերպես
Նախնական ախտորոշումը
Շանկրանման պիոդերմիա (շանկրոիդ)
Վիտամինոթերապիա
Համակարգային հակաբիոտիկներ
Տեղային բուժումը
Խոցի մշակում հականեխիչ լուծույթներով։ Ջրային լուծույթներով թրջոցներ։ Տեղային հակաբիոտիկ քսուքներ՝ էրիթրոմիցին կամ տետրացիկլին։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top