Քոս (Scabies)

Գոհար Վարդանյան
19.08.2024
Ընդհանուր տվյալներ
Կին՝ 28 տարեկան, Մասնագիտություն՝ Մանկապարտեզի դաստիարակ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առողջական խնդիրներ չի ունեցել, վերջին 3 շաբաթվա ընթացքում նկատել է մաշկի քոր։ Ամուսինը նույնպես ունի նմանատիպ գանգատներ։ Վերջերս չի ճանապարհորդել։ Աշխատում է փոքր երեխաների հետ։
Հիվանդի գանգատները
Ուժեղ քոր, հատկապես գիշերային ժամերին։ Մաշկի վրա ցան, հատկապես մատների արանքներում և դաստակներին։ Քնի խանգարում քորի պատճառով։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էքսկորիացիաներ, Կեղևներ
Ցանի տեղակայումը
Վերջույթներ, իրան
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի քերուկի մանրադիտակային հետազոտություն՝ հայտնաբերվել են Sarcoptes scabiei տզեր և ձվեր: Դերմատոսկոպիայով՝ տեսանելի են "դելտաձև ինքնաթիռի" նշաններ, որոնք բնորոշ են քոսի տզերին:
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ, Կոնտակտային դերմատիտ, Միջատի խայթոցներ, Դեղորայքային ցան
Նախնական ախտորոշումը
Քոս
Վիտամինոթերապիա
Հակահիստամինային դեղամիջոցներ
Տեղային բուժումը
Պերմետրին 5% քսուք
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top