Ընդհանուր տվյալներ
17 տարեկան տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում 2020 թվականի ձմռանից, երբ առաջին անգամ նկատել է ցան գլխի շրջանում: Հիվանդությունը ոչ մի բանի հետ չի կապում։ Փորձել է զբաղվել ինքնաբուժմամբ ՝ արդյունք չի եղել, այնուհետև դիմել է հիվանդանոց, որտեղ դրվել է պսորիազ ախտորոշումը։ Բազմիցս բուժում է ստացել դեղամիջոցներով (աերոզոլ շամպուն, լոսյոն) ժամանակավոր ազդեցությամբ: Հետո ցաները սովորական բնույթ են ստացել։ Սրացումներ՝ կախված սեզոնից (առավել հաճախ ձմռանը)տարին մեկ անգամ: Ամռանը վիճակը բարելավվում է, ցաները լուծվում են գունաթափված բծերի ձևավորմամբ։ Ամեն տարի հիվանդությունը դառնում է ավելի ցայտուն, ցաներն ավելի առատ են։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է տարածված ցաներից, մաշկի չափավոր պարբերական քորից, մաշկի ձգման զգացողությունից, և թուլությունից:
Առաջնային ձևաբանական տարրեր
Պապուլաներ՝ ծածկված արծաթափայլ-սպիտակ թեփուկներով, կենտրոնախույս էրիթեմայով։
Երկրորդային ձևաբանական տարրեր
կեղև
Ցանի տեղակայումը
տարածված՝ գլխի դեմքի, ձեռքերի և ոտքերի տարածիչների մակերեսին
Եղունգների և մազերի ախտահարումը
Ոտքերի և ձեռքերի մատների եղունգները փոքր-ինչ հաստացած են, եղունգների մակերեսը անհավասար է, խորդուբորդ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Եղունգների հետազոտություն սնկերի հայտնաբերման համար։ Սունկ չի հայտնաբերվել: Սիֆիլիսի սերոլոգիական ռեակցիաները. ELISA, KSR - բացասական
Դիֆերենցիալ ախտորոշում
կարմիր տափակ որքին, պապուլյոզ սիֆիլիս
Նախնական ախտորոշումը
Տարածված վուլգար պսորիազ, ստացիոնար փուլ, ձմեռային տեսակ: Եղունգների պսորիազ.
Վիտամինոթերապիա
Դիետա-աղի, ածխաջրերի, կենդանական ճարպերի սահմանափակում: ռեժիմ-խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հիպոթերմայից:
Տեղային բուժումը
Սալիցիլաթթու 5-10%, ֆոտոթերապիա