Պսորիազ

Նարե Ազարյան
15.08.2024
Ընդհանուր տվյալներ
60-ամյա տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը 15 տարի առաջ նշել է առաջին անգամ կարմիր, թեփոտվող կետերի առաջացում գլխի մաշկի և արմունկների շրջանում, որոնք ժամանակի ընթացքում տարածվել են նաև այլ մասերի վրա: Վերջին 3 ամսվա ընթացքում նկատել է արտահայտված քոր և բորբոքում:
Հիվանդի գանգատները
Կարմիր, թեփոտվող և խոցոտվող օջախներ մաշկի տարբեր հատվածներում (հատկապես արմունկների, ծնկների և գլխի մաշկի վրա):
Առաջնային ձևաբանական տարրեր
Բազմակի կարմիր բծեր, որոնք ծածկված են արծաթագույն թեփով և պապուլաներ:
Երկրորդային ձևաբանական տարրեր
խոց, կեղև
Ցանի տեղակայումը
ԳՄՄ, ձեռքեր, որովայն, մեջք , ծնկների և արմունկների շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
եղունգների մատնոցանման ներանկումներ, օնիխոլիզիս, ենթաեղնգային հիպերկերատոզ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Բիոպսիայի արդյունքում պսորիազի հաստատում:
Դիֆերենցիալ ախտորոշում
Սնկաձև միկոզ, բշտախտ
Նախնական ախտորոշումը
Պսորիազ
Վիտամինոթերապիա
Համակարգային դետոքսիկացնող ներերակային պրեպարատներ, Ֆոտոթերապիա
Տեղային բուժումը
կորտիկոստերոիդ, կալցիպոտրիոլ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top