Դյուրինգի հերպեսաձև բշտախտ

Նարե Ազարյան
15.08.2024
Ընդհանուր տվյալներ
52-ամյա տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
52-ամյա տղամարդը գանգատվում էր կծկող բնույթի և քոր առաջացնող ցանից, որոնք հայտնվել են վերջին 3 ամիսների ընթացքում։ Հիվանդն ունի ցելիակիայի ընտանեկան անամնեզ, սակայն ինքը չի ունեցել ստամոքսաղիքային խնդիրներ։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում էր ծակծկոցներով ուղեկցվող և քոր առաջացնող ցանից: Սկզբում ցանը հայտնվել է ձեռքերի վրա, ապա տարածվել են մարմնի այլ հատվածներին՝ մեջք, որովայն, ազդրեր։
Առաջնային ձևաբանական տարրեր
Խմբավորված բշտիկներ, կարմրադարչնագույն բծեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
խոց
Ցանի տեղակայումը
Ձեռքեր, մեջք, որովայն, ազդրեր
Եղունգների և մազերի ախտահարումը
չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Անուղղակի իմունոֆլուորեսցենտ (ԻՖ) հետազոտությունով հայտնաբերվել է IgA-ի կուտակում մաշկի բազալ թաղանթում։ Հիվանդի մոտ հայտնաբերվել է նաև IgA հակագլյադինային և տրանսգլուտամինազայի հակամարմինների բարձր մակարդակ:
Դիֆերենցիալ ախտորոշում
Բուլյոզ պեմֆիգոիդ, IgA բուլյոզ դերմատոզ, բազմաձև էրիթեմա
Նախնական ախտորոշումը
Դյուրինգի հերպեսաձև բշտախտ
Վիտամինոթերապիա
Սուլֆոնիլամիդ՝ դապսոն, հակահիստամինային դեղորայք, գլյուտենից զերձ սննդակարգ
Տեղային բուժումը
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top