Ընդհանուր տվյալներ
50 տարեկան կինը դիմել է ձախ բթամատի եղնգային թիթեղի օնիխոլիզիսով և կանաչավուն գունավորմամբ վնասված հատվածում:
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում էր խնդրի վաղեմության 1 տարուց ավելի ժամկետ: Անամնեզում առկա էր նաև եղունգի վնասում, որի հետ կապում էր խնդրի առաջացումը:
Հիվանդի գանգատները
Եղունգի գույնի փոփոխություն, որն էլ ավելի արտահայտվել ժամանակի ընթացքում: Այլ գանգատներ չէր նշում հիվանդը:
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Եղունգների և մազերի ախտահարումը
օնիխոդիստրոֆիա, օնիխոլիզիս
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Եղունգից վերցված հետազոտման նմուշից հայտնաբերվել է P. aeruginosa:
Դիֆերենցիալ ախտորոշում
Եղնգի սնկային ախտահարում
Նախնական ախտորոշումը
Կանաչ եղունգների համախտանիշ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Տոբրամիցին աչքի կաթիլնեի (3 մգ/մլ) օրական 2 անգամ , 3 շաբաթ ժամկետով և եղնգային թերթիկի մեխանիկական մշակումներ