Սովորական բշտախտ

Անահիտ Սարգսյան
27.06.2024
Ընդհանուր տվյալներ
52տ կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առաջին գանգատները ի հայտ են եկել մի քանի ամիս առաջ, որոնք հիմնականում արտահայտվել են բերանի խոռոչում դիսկոմֆորտի և ցավի զգացողությամբ։ Ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ, ուղեկցող հիվանդություններ չկան։ Հիվանդությունը կապում է տարած սթրեսի հետ:
Հիվանդի գանգատները
Տենդ, սաստիկ թուլություն, ախորժակի բացակայություն, քաշի կտրուկ կորուստ, բերանի խոռոչում ցավ, դիսկոմֆորտ, որն հատկապես ուժեղանում սնունդ ընդունելիս, մարմնի վրա ցավոտ բշտերի առկայություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
Շճաթարախային պարունակությամբ բշտեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա, շճաթարախային կեղև
Ցանի տեղակայումը
Բերանի խոռոչ, կուրծք, մեջք, վերջույթներ, որովայինի ստորին հատված, աճուկային ծալքեր
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Էրոզիվ մակերեսներից ստացված քսուկ-դրոշմներում՝ Տցանկի ականտոլիտիկ բջիջներ։ Շճաբանական հետազոտությամբ՝ հակա- 1 դեսմոգլեինային և հակա- 3 դեսմոգլեինային IgG հայտնաբերում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Աճական բշտախտ,Թերթաձեվ բշտախտ, ԼԲՊ, ԴՀՄ, ժառանգական ԻԲՄ-ներից (ՀԲԷ, ԳՀՀԽԸԲԲ) ,նաև ԲԷԷ-ից
Նախնական ախտորոշումը
Սովորական բշտախտ
Վիտամինոթերապիա
Վիտամինոթերապիա Պրեդնիզոլոն 1մգ/կգ /օրեկան դեղաչափով մինչև նոր բշտերի առաջացման դադարը ևս երկու ամիս, դեղաչափի աստիճանական իջեցումով մինչև պահպանողական դեղաչափ, որը պետք է պահպանել նվազագույնը մեկ տարի։ Ազաթիոպրին 150մգ 15օր, օմեպրազոլ 20մգ օրեկան երկու անգամ ուտելուց 1,5 ժամ առաջ կամ հետո։ Ընդհանուր թունազերծող բուժում։
Տեղային բուժումը
Ախտահարված օջախների մշակում մեթիլեն կապույտով կամ ադամանդ կանաչով, կլոբետազոլի քսուկ, երկրորդային վարակի միացման դեպքում՝ էրիթրոմիցինի քսուկ։ Տաք լոգանքներ կալիումի պերմանգանանտով։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top