Ենթասուր կարմիր գայլախտ

Նարինե Պարսամյան
28.05.2024
Ընդհանուր տվյալներ
Հիվանդ` 16տ. աղջիկ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ընտանեկան անամնեզը ծանրաբեռնված չէ, դեղորայքային անատանելիություն չի նշում, ունի ախտորոշված ալերգիկ ռինիտ: Իրեն հիվանդ է համարում մեկ տարի:
Հիվանդի գանգատները
Քոր, հոդացավեր, ախորժակի վատացում
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգուցիկ, բշտիկ, բուշտ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղև, հետբորբոքային գերգունակային բիծ
Ցանի տեղակայումը
Վերին վերջույթներ, մեջքի շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
-
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Որովայնի և կոնքի խոռոչի ՈւՁՀ`հեպատոսպլենոմեգալիա, երիկամի պարենքիմայի մեծացում: Մաշկի պաթոհիստոլոգիական քննություն` վերնամաշկի ատրոֆիա, բազալ շերտի բջիջների վակուոլային դիստրոֆիա,եղջերային խցաններ,բուն մաշկի ցանցավոր շերտում մուցինի կուտակում:
Դիֆերենցիալ ախտորոշում
Բազմաձև ֆոտոդերմատիտ, լիմֆոցիտոմա, սեբորեային բշտախտ, պսորիազ, սեբորեային մաշկաբորբ
Նախնական ախտորոշումը
Ենթասուր կարմիր գայլախտ
Վիտամինոթերապիա
Ֆոտոպաշտպանություն: Հիդրոքսիքլորոխին,վիտամին E, նիկոտինաթթու, գլյուկոկորտիկոիդներ:
Տեղային բուժումը
Գլյուկոկորտիկոիդներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top