Ձեռքբերովի բուլյոզ էպիդերմոլիզ

Նարինե Պարսամյան
28.05.2024
Ընդհանուր տվյալներ
Հիվանդ` 17 տարեկան տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ընտանեկան անամնեզը ծանրաբեռնված չէ, իրեն հիվանդ է համարում 3 տարի:
Հիվանդի գանգատները
Քոր և ցավ ցանավորված հատվածներում:
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ, հանգուցիկ, բուշտ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա, կեղև, սպի
Ցանի տեղակայումը
Ազդրերի ստորին երրորդական, գլխի մազածածկ հատված, դաստակներ
Եղունգների և մազերի ախտահարումը
-
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի պաթոհիստոլոգիական քննություն` ենթավերնամաշկային տեղակայմամբ բշտեր, որոնց խոռոչում ֆիբրին և նեյտրոֆիլային լեյկոցիտներ են:ՈւԻՖԱ`lgG հակամարմինների նստեցում բազալ թաղանթում:
Դիֆերենցիալ ախտորոշում
Բշտային պեմֆիգոիդ, Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբ, ուշ մաշկային պորֆիրիա, կարմիր գայլախտ
Նախնական ախտորոշումը
Ձեռքբերովի բուլյոզ էպիդերմոլիզ
Վիտամինոթերապիա
Դապսոն` 1,4մգ|կգ|օր հաշվարկով:Գլյուկոկորտիկոիդներ:Ցիտոստատիկներ:
Տեղային բուժումը
Անիլինային ներկերով մշակում, հակաբիոտիկ+գլյուկոկորտիկոիդ զուգակցված կազմով նրբաքսուքներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top