Ընդհանուր տվյալներ
13 տարեկան աղջիկ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ժառանգականությունը ծանրաբեռնված չէ: Ուղեկցող հիվանդություններ չի նշվում: Ծնողը երեխային հիվանդ է համարում 2 ամիս:
Հիվանդի գանգատները
Գանգատվում է մաշկի գույնի օջախային փոփախությունից և պնդացումից: Առկա է թույլ քոր:
Առաջնային ձևաբանական տարրեր
Սկսվել է որպես էրիթեմատոզ օջախ և վերափոխվել է կենտրոնում ՝ հիպոպիգմենտացված իսկ շուրջը վարդագույն եզրով օջախի:
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ցանի տեղակայումը
Վերին վերջույթներ՝ նախաբազուկ
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Կատարվել են 1. մեզի ընդհանուր հետազոտություն- շեղումներ չեն հայտնաբերվել 2.Արյան ընդհանուր, բիոքիմիական հետազոտություն-շեղումներ չեն հայտնաբերվել 3. ՈՒՁՀ –Վահանաձև գեղձը նորմայի սահմաններում է, 2 բլթի պարենխիման թույլ համասեռ դիֆուզ փոփոխված: Մնացած օրգաններում փոփոխություն առկա չէ: 4.Դերմատոսկոպիկ հետազոտություն- հաստատվել է սկլերոդերմիան
Դիֆերենցիալ ախտորոշում
Համակարգային սկլերոդերմիա, Ուշ մաշկային պորֆիրիա, Լիպոդերմատոսկլերոզ, Կրծքագեղձի մետաստազներ մաշկում, Էոզինոֆիլային ֆասցիտ, Ֆենիլկետունուրիա, Լայմի հիվանդություն
Նախնական ախտորոշումը
Օջախային սկլերոդերմիա(Մորֆեա)
Վիտամինոթերապիա
NaCl 0,9% 250.0 Վիտամին C 5% 2.0
Տեղային բուժումը
Գլյուկոկորտիկոստերոիդներ(Ցելեստոդերմ քսուք)- օրը 2 անգամ UVA թերապիա 10-20 անգամ Կալցինևրինի ինհիբիտորներ(տակրոլիմուս)