Իրիտանտային հպումային մաշկաբորբ

Անի Սահակյան
20.03.2024
Ընդհանուր տվյալներ
58 տ. տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում 5 օր։ 2 շաբաթ առաջ կատարել են աջ ծնկան խոռոչից կիստայի հեռացում, որից հետո հոդի շրջանի ցավերի մեղմացման համար կատարել է ինքնաբուժություն՝ մեղրի, յոդի, աղի խառնուրդով կոմպրեսներ 4 օր։
Հիվանդի գանգատները
Մաշկի ցանավորում, չափավոր ցավ և քոր
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմա, պապուլա, վեզիկուլա, պուստուլա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա, ճաք, կեղև
Ցանի տեղակայումը
Աջ ծնկան հոդի շրջանում
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Նորմայի սահմաններում
Դիֆերենցիալ ախտորոշում
Էկզեմա, ԱՀՄ
Նախնական ախտորոշումը
Հպումային մաշկաբորբ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Դադարեցնել սադրիչի հետ շփումը։ Խոնավ կոմրեսներ բորաթթվով ( օրական 2 անգամ, 3օր), որից հետո Գարամիցինի նրբաքսուք՝ օրը 3-4 անգամ, կեղևային շրջանում՝ Դիպրոսալիկի քսուք։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top