Ոտնաթաթերի սնկախտ

Մելանյա Բարսեղյան
18.03.2024
Ընդհանուր տվյալներ
Տղամարդ 58 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Գանգատներն անհանգստացնում են մոտ կես տարի, ենթադրում է նեղ կոշիկներ կրելուց հետո։ Նկատել է մաշկի ճաք և խոնավացում 3 ֊ 4֊րդ մատերի միջև, որից հետո մի քանի ամիսների ընթացքում ներբանների մաշկը սկսել է կոպտանալ, ճաքճքվել։ Անամնեզում՝ սուբկոմպենսացված շաքարային դիաբետ
Հիվանդի գանգատները
Ներբանների մաշկի կոպտացում, չորություն , ցավ և քոր
Առաջնային ձևաբանական տարրեր
Բազմաթիվ իրար ձուլվող, հիպերկերատոտիկ հանգույցիկներ, վահանակներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ճաք, կեղևներ,
Ցանի տեղակայումը
Ներբաններ
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի քերուկի մանրադիտակային հետազոտությամբ և ցանքսով հայտնաբերվել է Trichophyton rubrum
Դիֆերենցիալ ախտորոշում
Ոտնաթաթերի պսորիազ, հպումային մաշկաբորբ, կերատոդերմիա
Նախնական ախտորոշումը
Ոտնաթաթերի սնկախտ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Հակասնկային պատրաստուկներ, կերատոլիտիկներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top