Ընդհանուր տվյալներ
10 տարեկան տղա
Կյանքի և հիվանդության անամնեզ
Չունի ուղեկցող այլ հիվանդություններ, նույն ախտանիշները առկա են նաև մոր մոտ։ Իրեն հիվանդ է համարում 13 օր։
Հիվանդի գանգատները
Ուժեղ քոր՝ հատկապես գիշերը, քնի խանգարում
Առաջնային ձևաբանական տարրեր
Պապուլա, վեզիկուլա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղև, էքսկորիացիա
Ցանի տեղակայումը
Իրանին, վերին և ստորին վերջույթներին
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա- հայտնաբերվել են S-ձև ուղիներ, տիզ, տզի ֆեկալիաներ, ձվեր
Դիֆերենցիալ ախտորոշում
ԱԴ, էկզեմա, քորպտիկ, պեդիկուլյոզ
Նախնական ախտորոշումը
Քոս
Վիտամինոթերապիա
Միաժամանակ բուժել նաև մորը, հիգիենայի կանոնների հետևողական պահպանում։ Անտիհիստամինային պրեպարատներ։
Տեղային բուժումը
Բենզիլ բենզոատի 10%-ոց էմուլսիա՝ 1-ին և 4-րդ օրերին, և Սպրեգալ ցողիչ՝ 3 օր տևողությամբ։