Հասարակ օղակաձև պսորիազ

Մելանյա Բարսեղյան
28.02.2024
Ընդհանուր տվյալներ
Տղամարդ 38 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Մի քանի ամիս առաջ նկատել է իրանի մաշկի տարբեր մասերում թեթև կարմրության ֆոնին առաջացած հանգուցիկանման գոյացություններ, որոնք աստիճանաբար մեծացել են, իրար ձուլվել ու սկսել թեփոտվել
Հիվանդի գանգատները
Իրանի տարբեր մասերում օղակաձև դասավորված թեփոտված հանգուցիկներ, թեթև քոր
Առաջնային ձևաբանական տարրեր
Թեթև հիպերեմիայի ֆոնին օղակաձև վահանակներ, որոնք բաղկացած են հստակ սակմանագծված, արծաթասպիտակավուն թեփով պատված հանգուցիկներից
Երկրորդային ձևաբանական տարրեր
Արծաթասպիտակ թեփ
Ցանի տեղակայումը
Իրանի ձախ կողմնային մակերեսին և պորտի շուրջը
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Պսորիազային տրիադան դրական է, բնաճարպային բծի ախտանիշը դրական է, եզրագոտու ախտանիշը դրական է։Ախտահյուսվածաբանորեն՝ հիպերկերատոզ, պարակերատոզ,ականտոզ, պապիլոմատոզ ,
Դիֆերենցիալ ախտորոշում
Էկզեմա, սնկախտ
Նախնական ախտորոշումը
Հասարակ օղակաձև օսորիազ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Տեղային կերատոլիտիկներ, կորտիկոստերոիդներ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top