Օջախային նեյրոդերմիտ

Մելանյա Բարսեղյան
19.02.2024
Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 52 տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Գանգատներն անհանգստացնում են մոտ 6֊7 ամիս։ Նշում է, որ արևայրուքից հետո ծոծրակի շրջանում ունեցել է քորի զգացում, նկատել է մի քանի հանգուցիկների առաջացում, որոնք հետո աստիճանաբար շատացել են, զգացել է մաշկի կոպտացում։Անամնեզում՝ շաքարային դիաբետ, սուբկոմպենսացիա, խրոնիկ գաստրիտ
Հիվանդի գանգատները
Ծոծրակի շրջանի մաշկի կոպտացում և արտահայտված քորի զգացում
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգուցիկներ , որոնք օջախի կենտրոնական մասում առաջացնում են լիակատար միաձուլում, միջին գոտում՝ ոչ լիարժեք միաձուլում և եզրագոտու շրջանում հանգուղիկները մոսրանում են և աստիճանաբար անցում է կատարվում առողջ մաշկի
Երկրորդային ձևաբանական տարրեր
Մաշկի որքինացում /լիխենիֆիկացիա/
Ցանի տեղակայումը
Ծոծրակի շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հյուսվածաբանական հետազոտությամբ՝ հիպերկերատոզ, պարակերատոզ, հիպերգրանուլյոզ, բուն մաշկում՝ լիմֆոցիտային ներսփռանք
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ մաշկաբորբ, հպումային մաշկաբորբ, սեբորեային մաշկաբորբ
Նախնական ախտորոշումը
Օջախային նեյրոդերմիտ
Վիտամինոթերապիա
Սեդատիվներ
Տեղային բուժումը
Տեղային ԳկՍ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top