Գոտևորող հերպես

Մելանյա Բարսեղյան
04.02.2024
Ընդհանուր տվյալներ
Կին 42 տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում մոտ երկու շաբաթ, երբ կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին զգացել է բութ, կայուն ցավ, որը տարածվում էր դեպի առաջ , դեպի կրծքավանդակի կողմնային մակերես։ 2֊3 օր անց կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին ունեցել է այրոցի ու քորի զգացում, ցավ և նկատել է բշտիկային ցան։ Ցանը աստիճանաբար ավելացել է հաջորդող օրերինի
Հիվանդի գանգատները
Կրծքավանդակի աջ կեսի հետին և կողմնային մակերեսների միջկողային տարածությունների ցավ, բշտիկային ցան, թուլություն, մարմնի ջարդվածության զգացում
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմային ֆոնին հանգուցիկներ, բազմախոռոչ բշտիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Շճային կեղևներով պատված էրոզիաներ
Ցանի տեղակայումը
Կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսի միջկողային տարածություններ
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկան
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դրական Ցանկի թեսթ, ՊՇՌ թեսթով Varicella zoster -ի հայտնաբերում, ԱԸՔ՝մոնոցիտոզ, լիմֆոցիտոզ
Դիֆերենցիալ ախտորոշում
Զոստերանման ԿՏՈ, Դյուրինգի հերպեսանման դերմատիտ, իմպետիգո
Նախնական ախտորոշումը
Գոտևորող հերպես
Վիտամինոթերապիա
Հակավիրուսային (Ացիկլովիր), անալ%ետիկներ, գանգլիեբլոկատորներ
Տեղային բուժումը
Հակավիրուսային, անիլինային ներկեր
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top