Պատանեկան գորտնուկներ

Մելանյա Բարսեղյան
02.02.2024
Ընդհանուր տվյալներ
Տղա, 18տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարու։ մոտ 1 տարի, երբ շինարարական փոշու հետ գործ ունենալուց հետո դաստակին նկատել է կոշտուկանման գոյացություն, փորձել է հեռացնել մեխանիկական ճանապարհով, սակայն որոշ ժամանակ անց նույն տեղում նորից առաջացել է կոշտուկանման գոյացություն, որը արագ մեծացել է։ 6 ֊7 ամիսների ընթացքում բազմաթիվ նոր գոյացություններ են առաջացել դաստակների տարբեր մասերում
Հիվանդի գանգատները
Դաստակների մաշկի չորություն և բազմաթիվ կոշտուկանման գոյացություններ
Առաջնային ձևաբանական տարրեր
Բազմաթիվ ամուր, անհարթ մակերեսով, հիպերկերատոտիկ, կլորավուն, անցավ, չբորբոքված հանգուցիկներ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Չկան
Ցանի տեղակայումը
Դաստակների թիկնային և միջմատնային մակերեսներ, մատերի ծայրեր, հարեղունգային գլանիկներ
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը դրվել է արտաքին զննման արդյունքով
Դիֆերենցիալ ախտորոշում
ԿՏՈ, գորտնուկային տուբերկուլյոզ
Նախնական ախտորոշումը
Պատանեկան գորտնուկներ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Դեստրուկցիա ֆիզիկական ( կրիոդեստրուկցիա և լազերային դեստրուկցիա) և քիմիական( սոլկոդերմ) մեթոդներով
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top