Իմպետիգո

Մելանյա Բարսեղյան
31.01.2024
Ընդհանուր տվյալներ
Տղա, 10 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում 10 օր, երբ կզակի շրջանում առաջացել են թարախաբշտեր, որոնք 2֊ 3 օրում բացվել են, չորացել և պատվել կեղևով
Հիվանդի գանգատները
Թեթև քորի զգացում
Առաջնային ձևաբանական տարրեր
Թարախաբշըեր՝ եզերված էրիթեմային երիզով
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիաներ, շճաթարախային կեղևներ
Ցանի տեղակայումը
Կզակ
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Թարախաբշտերի պարունակության մանրէաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է A խմբի b հեմոլիտիկ ստրեպտոկոկ
Դիֆերենցիալ ախտորոշում
Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, հասարակ հերպես
Նախնական ախտորոշումը
Իմպետիգո
Վիտամինոթերապիա
Անտիբիոտիկոթերապւա
Տեղային բուժումը
Տեղային ախտահանիչ միջոցներ՝ 1 ֊ 3% սալիցիլաթթու, բորաթթու, քլորհեքսիդին
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top