Ընդհանուր տվյալներ
20 տարեկան, կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում 4 ամիս, հիվանդանոց է դիմել մեջքի և ուսագոտու հատվածներում բծերի առկայության կապակցությամբ
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է թեփոտվող, թեթև քորով ուղեկցվող բծերի առկայությունից
Առաջնային ձևաբանական տարրեր
Բազմաթիվ, հստակ եզրագծված, վարդագույն, շագանակագույն("սուրճը կաթով" երանգների) բծեր
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ
Ցանի տեղակայումը
Մեջք,ուսագոտի
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտաբանական նյութի մանրադիտում , Բալցերի փորձը դրական է
Դիֆերենցիալ ախտորոշում
Վիտիլիգո, սեբորեային մաշկաբորբ, Ժիլբերի վարդագույն որքին
Նախնական ախտորոշումը
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Կետոկոնազոլի 2% շամպուն , կրեմ, սալիցիլաթթվի 3% սպիրտային լուծույթ