Ընդհանուր տվյալներ
60 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Կյանքի անամնեզը ծանրաբեռնված չէ։ Չի նշում դեղորայքի ընդունում։ Գլխամաշկի վերքերը առկա են մոտ երկու տարի։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է գլխամաշկի քորից և չորությունից։ Գանգատվում է նաև տվյալ հատվածի մազաթափությունից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույց, հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփ, քերծվածք
Ցանի տեղակայումը
գլխամաշկ
Եղունգների և մազերի ախտահարումը
չեն ախտահարված
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
դերմատոսկոպիա,
Դիֆերենցիալ ախտորոշում
Պսորիազ,սեբորեային դերմատիտ, քորպտիկ, կոնտակտային դերմատիտ
Նախնական ախտորոշումը
Սահմանափակ նեյրոդերմիտ
Վիտամինոթերապիա
Տրիամցինոլոն ացետոնիդ 2,5 մգ/մլ 4 շաբաթ զուգակցելով դոքսեպին հիդրոքլորիդ 10մգ քնելուց առաջ։
Տեղային բուժումը
շերտազատող և խոնավեցնող միջոցների կիրառում