Ընդհանուր տվյալներ
16 տարեկան աղջիկ , տանը պահում են կատու, ինչպես նաև զբաղվում են անասնապահությամբ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ժառանգական և ալլերգոլոգիական անամնեզները ծանրաբեռնված չեն
Հիվանդի գանգատները
Որովայնի ձախ կողմնային հատվածում ցանի առկայություն
Առաջնային ձևաբանական տարրեր
Վարդագույն հանգուգիկներ օղակաձև եզրով
Երկրորդային ձևաբանական տարրեր
Օղակը օղակի մեջ վահանիկ , թեփ
Ցանի տեղակայումը
Որովայնի ձախ կողմնային շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Քերուկի սնկաբանական հետազոտություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Դրամանման էկզեմա, պսորիազ, իմպետիգո
Նախնական ախտորոշումը
Հարթ մաշկի միկոզ
Վիտամինոթերապիա
Հակասնկային պրեպարատներ- տերբինաֆին 250մգ
Տեղային բուժումը
Հակասնկային քսուքներ