Սկավառակաձև կարմիր գայլախտ(Դեպք6)

Ալլա Կարապետյան
18.10.2023
Ընդհանուր տվյալներ
24 տարեկան տղամարդ, ամուրի
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում 2-3 տարի, ստացել է բուժման մի քանի կուրս` անարդյունավետ
Հիվանդի գանգատները
Գանգատվում է այտերի շրջանի և շրթունքների ցանավորումից, աչքերի կարմրածությունից
Առաջնային ձևաբանական տարրեր
բիծ, էրիթեմա և այլն
Երկրորդային ձևաբանական տարրեր
էրոզիա, արյունային և թարախային կեղևներ և այլն
Ցանի տեղակայումը
Դեմքին` այտերի շրջանում, շրթունքներին
Եղունգների և մազերի ախտահարումը
Քիչ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր հետազոտությունը լեյկոֆորմուլայով` նորմայի սահմաններում (բացառությամբ MCHC-ը` վերին սահմանից չնչին բարձր և PLT-ն ստորին սահմանից չնչին ցածր), կենսաքիմիական ընդհանուր հետազոտությունները` նորմայի սահմաններում (այդ թվում` CRP-ն, ALT-ն, AST-ն և այլն), գայլախտային հակակոագուլյանտը` վերին սահմանից կրկնակի բարձր, հականեյտրոֆիլային ցիտոպլազմային ՀՄ-ները, ռևմատոիչ գործոնը, հակակորիզային ՀՄ-ները` նորմայի սահմաններում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Սկավառակաձև կարմիր գայլախտ, համակարգային կարմիր գայլախտ, սարկոիդոզ, սեբորեային դերմատիտ, Ջեսներ-Կանոֆի լիմֆոցիտային ներսփռանք, Բեխչետի հիվանդություն և այլն
Նախնական ախտորոշումը
Սկավառակաձև կարմիր գայլախտ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Ստերոիդներ,քիմիոթերապիա
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top