Ընդհանուր տվյալներ
Սեռ իգական, տարիք 32
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ուղեկցող հիվանդություններ չունի, ժառանգականությունը ծանրաբեռնված չէ
Հիվանդի գանգատները
Քոր հանգույցի շրջանում, շոշափելիս ցավոտություն
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմա, խորը թարախաբշտիկ, հանգույց
Երկրորդային ձևաբանական տարրեր
խոց, կեղև, սպի
Ցանի տեղակայումը
Իրանի մաշկ
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկա
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մանրադիտակային հետազոտություն հարուցիչի հայտնաբերման նպատակով
Դիֆերենցիալ ախտորոշում
Կիստոզ ակնե, ակտինոմիկոզ
Նախնական ախտորոշումը
Ֆուրունկուլ
Վիտամինոթերապիա
Լայն սպեկտրի հակաբիոտիկներ` ազիտրոմիցին, ցիպրոֆլոքսացին
Տեղային բուժումը
Իխթիոլի քսուկ, թաց կոմպրեսներ