Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 35 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նշում է կրկնվող ռինիտ, վնասակար սովորություններից նշում է ծխելը, երբեմն ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաև հաճախակի սթրեսներ աշխատավայրում։
Հիվանդի գանգատները
Հիվանդը գանգատվում է մորուքի շրջանի թարախաբշտիկային ցանավորումից, այրոցի, երբեմն քորի զգացումից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգուցիկ, թարախաբշտիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Կեղև, էրոզիա
Ցանի տեղակայումը
Դեմքի շրջան
Եղունգների և մազերի ախտահարումը
Մազերի ազատ էպիլյացիայի ախտանիշը դրական է
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Թարախաբշտիկների պարունակության մեջ ստաֆիլոկոկերի հայտնաբերում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Գրամ բացասական, օկլյուզիոն, ստերոիդային ֆոլիկուլիտներ, մորուքի մազերի պսևդոֆոլիկուլիտ, մորուքի սնկախտ, հանգուցակիստային ակնե
Նախնական ախտորոշումը
Հասարակ սիկոզ
Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Անտիբիոտիկների քսուքներ օր.՝ գենտամիցին կամ լինկոմիցին