Ընդհանուր տվյալներ
36 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում մոտ 5 ամիս։ Ուղեկցող հիվանդություններ չի նշում։
Հիվանդի գանգատները
Թուլություն բերանի խոռոչում ցավ, մաշկի ցանավորում։
Առաջնային ձևաբանական տարրեր
էրիթեմա, շճաթարախային պարունակությամբ բշտեր։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա, շճաթարախային կեղև, գերգունակային բծեր
Ցանի տեղակայումը
Բերանի խոռոչ, կուրծք, մեջք, վերջույթներ, որովայինի ստորին հատված, աճուկային ծալքեր
Եղունգների և մազերի ախտահարումը
—
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Օբյեկտիվ հետազոտություն՝ Նիկոլսկու ուղիղ և եզրային, Ասբո-Հանսենի, Շեկլակովի դրական ախտանշաններ։ Էրոզիվ մակերեսներից ստացված քսուկ-դրոշմներում՝ Տցանկի ականտոլիտիկ բջիջներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Լևերի բշտային պենֆիգոիդ Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբ էրիթեմային բշտախտ
Նախնական ախտորոշումը
Սովորական բշտախտ
Վիտամինոթերապիա
Կորտիկոստերոիդային պատրաստուկներ (Պրեդնիզոլոն)
Տեղային բուժումը
Ախտահարված օջախների մշակում մեթիլեն կապույտով կամ ադամանդ կանաչով, կլոբետազոլի քսուկ