Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 51 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Պացիենտը իրեն հիվանդ է համարում 9 տարի, նշում է ՍԱՈւ խրոնիկ կրկնվող խնդիրներ, վնասակար սովորույթներից նշում է ծխելը, երբեմն ալկոհոլի չարաշահումը։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ափերի և ներբանների ցանավորումից, թեփոտումից,խիստ ցավոտ ճաքերից:
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ
Ցանի տեղակայումը
Ափեր, ներբաններ
Եղունգների և մազերի ախտահարումը
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիկ և հյուսվածաբանական հետազոտություններ
Դիֆերենցիալ ախտորոշում
Դիսհիդրոտիկ էկզեմա, կոնտակտային դերմատիտ, կարմիր մազային որքին, ձեռքբերովի ափաներբանային կերատոդերմա, tinea pedis
Նախնական ախտորոշումը
Ափաներբանային պսորիազ
Վիտամինոթերապիա
Լուսաբուժություն, Վիտամինոթերապիա
Տեղային բուժումը
Դիպրոսալիկ քսուք օրը 2 անգամ, խոնավեցնող միջոցներ։