Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 58 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ընտանեկան բացասական անամնեզ, նշում է նախկինում տարած ստաֆիլոկոկային վարակ։
Հիվանդի գանգատները
Ափերի և ներբանների չորություն, ճաքեր, խիստ ցավ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ, ճաք
Ցանի տեղակայումը
Ափեր, ներբաններ
Եղունգների և մազերի ախտահարումը
Ենթաեղնգային հիպերկերատոզ, մազերն ախտահարված չեն:
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ֆիզիկալ քննությամբ հայտնաբերվել են Բենյեի կոնաձև հանգուցիկներ, «քերիչի» ախտանիշը դրական է, ախտահյուսվածաբանական հետազոտությամբ հայտնաբերվել են հիպերկերատոզի օջախներ:
Դիֆերենցիալ ախտորոշում
Պսորիազ, կարմիր տափակ որքին
Նախնական ախտորոշումը
Կարմիր մազային որքին
Վիտամինոթերապիա
Համակարգային ռետինոիդներ(իզոտրետինոին, ացիտրետին) իմունաճնշիչ թերապիա, վիտամինոթերապիա։
Տեղային բուժումը
Խոնավեցնող միջոցներ։