Օջախային նեյրոդերմիտ

Հռիփսիմե Բաղդասարյան
17.08.2023
Ընդհանուր տվյալներ
Աղջիկ, 28 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Պացիենտը իրեն հիվանդ է համարում շուրջ 5 տարի, այլ հիվանդություններ և վնասակար սովորություններ չի նշում։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է վզի շրջանում առկա ցանավորումից և քորից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգույցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Որքինացում
Ցանի տեղակայումը
Ծոծրակային դեպի գլխի մազածածկ հատված անցման գոտի։
Եղունգների և մազերի ախտահարումը
-
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արտաքին զննմամբ հայտնաբերվում է նեյրոդերմիտին բնորոշ կլորավուն, եռագոտի օջախ, ախտահյուսվածաբանորեն՝ վերնամաշկը հաստացած է, բնորոշ է հիպերկերատոզ, պարակերատոզ, բուն մաշկի անոթները լայնացած են, առկա է լիմֆոցիտար ներսփռանք։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ, էկզեմա, հսկա որքինացում, պսորիազ
Նախնական ախտորոշումը
Օջախային նեյրոդերմիտ
Վիտամինոթերապիա
H1-հիստամինային ընկալիչների պաշարիչներ՝ դիֆենհիդրամին
Տեղային բուժումը
Դիպրոսալիկ քսուք օրը 1 անգամ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top