Ընդհանուր տվյալներ
24տ կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առաջին գանգատները ի հայտ են եկել մի քանի օր առաջ։ Վերին շրթունքի շրջանում ունեցել է այրոցի, թեթևակի ծակծկոցի և քորի զգացողություն։ Գանգատները կապում է վերջերս տարած սուր վիրուսային վարակի հետ:
Հիվանդի գանգատները
Վերին շրթունքի շրջանում մաշկի ձգվածության, այտուցվածության և դիսկոմֆորտի զգացողություն, ցավ, որն ուժեղանում է սնունդ ընդունելիս։
Առաջնային ձևաբանական տարրեր
էրիթեմա, շճային պարունակությամբ խմբավորված բշտիկներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա, կեղև։
Ցանի տեղակայումը
Վերին շրթունք։
Եղունգների և մազերի ախտահարումը
Չկան
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր քննություն՝ լիմֆոցտոզ, ԷՆԱ բարձրացում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ստրեպտոկոկային իմպետիգո։
Նախնական ախտորոշումը
Հասարակ հերպես։
Վիտամինոթերապիա
Իմունիտետի ամրապնդում, մուլտիվիտամինային կոմպլեքս մեկ ամիս։ Ացիկլովիր 400մգ օրեկան 3 անգամ 5 օր։
Տեղային բուժումը
Ախտահարված օջախին ացիկլովիր նրբաքսուկ օրեկան հինգ անգամ հինգ օր։