Հոդախախտային պսորիազ

Լուսինե Դհերյան
15.08.2023
Ընդհանուր տվյալներ
55տ տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում շուրջ քսան տարի։ Առաջին էլեմենտները ի հայտ են եկել իրանին և ձեռքերի տարածիչ մակերեսներին, աստիճանաբար գործընթացը տարածվել է ամբողջ մարմնով, ներառյալ գլխի մազածածկ հատվածը, հոդերը և եղունգները։ Ժառանգական անամնեզը ծանրաբեռնված է, հայրը նույնպես տառապում է պսորիազ հիվանդությամբ, ուղեկցող հիվանդություններից՝ ստամոքսի խոցային հիվանդություն։ Հիվանդության մեկնարկը կապում է տարած սթրեսի հետ:
Հիվանդի գանգատները
Ընդհանուր դիսկոմֆորտ՝ ալրանման թեփոտում, մաշկային ծակույթների տարածված ախտահարում, քոր, թուլություն, ախորժակի բացակայություն, քաշի կտրուկ կորուստ։ Վերին վերջույթների մանր մոտորիկային խափանում, փոքր ֆալանգային հոդերում շարժումների սահմանափակում, ցավ։
Առաջնային ձևաբանական տարրեր
էրիթեմա, վարդագույն-կարմիր հանգույցիկներ, որոնք միավորվելով առաջացրել են վահանակ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա, արծաթասպիտակավուն թեփ։
Ցանի տեղակայումը
Վերին վերջույթների դիստալ ֆալանգներ, մանր հոդեր և միջմատային ծալքեր։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ենթաեղնգային հիպերկերատոզ, օնիխոգրիֆոզ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Օբյեկտիվ հետազոտություն՝ դրական Կեյնինգ-Գասենֆլյուգի բնաճարպային բծի համախտանիշ, ծայրային թաղանթի և Պոլոտեբնովի արյունային ցողի ախտանիշ։ Կարտամիշևի փորձը և Կեբների իզոմորֆ ֆենոմենը դրական, Պիլնովի եզրագոտու առկայություն։ Դերմատոսկոպիկ հետազոտությամբ՝ փշաձև շերտի պրոլիֆերատիվ հիպերկերատոզ, պարակերատոզ, վերնամաշկի հատիկային, փայլուն և եղջերային շերտերի բացակայություն։
Դիֆերենցիալ ախտորոշում
Պարապսորիազ, Ռեյտերի հիվանդություն, սեբորեային էկզեմա։
Նախնական ախտորոշումը
Հոդախախտային պսորիազ։
Վիտամինոթերապիա
Դիետա, կենդանական ճարպերի և ածխաջրատների սահմանափակում, ալկոհոլի և ծխախոտի բացառում։ Ընդհանուր թունազերծող բուժում՝ ֆիզ լուծույթ, ասկորբինաթթու ն/ե կաթիլայի օրեկան երկու անգամ։ Դիպրոսպան 1մլ՝ մ/մ յուրանքաչյուր 7 օրը մեկ անգամ, ընդհանուր չորս ներարկում։ Դիկլոֆենակ 75մգ օրեկան մեկ անգամ ուտելուց հետո, օմեպրազոլ 20մգ օրեկան 2 անգամ։ Մեթոտրեքսատ 2,5մգ օրեկան 4 անգամ։ Ինֆլիքսիմաբ ն/ե՝ 5 մգ/կգ 1-ին, 2-րդ և 6-րդ շաբաթները, ընդհանուր երեք անգամ։
Տեղային բուժումը
Ախտահարված հոդերին՝ դիկլակ քսուկ, օրը երկու անգամ։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top