Ընդհանուր տվյալներ
45տ կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Առաջին գանգատները ի հայտ են եկել մի քանի ամիս առաջ, որոնք հիմնականում արտահայտվել են բերանի խոռոչում դիսկոմֆորտի և ցավի զգացողությամբ։ Ժառանգական անամնեզը ծանրաբեռնված չէ, ուղեկցող հիվանդություններ չկան։ Հիվանդությունը կապում է տարած սթրեսի հետ:
Հիվանդի գանգատները
Տենդ, սաստիկ թուլություն, ախորժակի բացակայություն, քաշի կտրուկ կորուստ, բերանի խոռոչում ցավ, դիսկոմֆորտ, որն հատկապես ուժեղանում սնունդ ընդունելիս, մարմնի վրա ցավոտ բշտերի առկայություն։
Առաջնային ձևաբանական տարրեր
էրիթեմա, շճաթարախային պարունակությամբ բշտեր։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Էրոզիա, շճաթարախային կեղև, գերգունակային բծեր
Ցանի տեղակայումը
Բերանի խոռոչ, կուրծք, մեջք, վերջույթներ, որովայինի ստորին հատված, աճուկային ծալքեր
Եղունգների և մազերի ախտահարումը
Բացակայում են
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Օբյեկտիվ հետազոտություն՝ Նիկոլսկու ուղիղ և եզրային, Ասբո-Հանսենի, Շեկլակովի դրական ախտանշաններ։ Էրոզիվ մակերեսներից ստացված քսուկ-դրոշմներում՝ Տցանկի ականտոլիտիկ բջիջներ։ Շճաբանական հետազոտությամբ՝ հակա- 1 դեսմոգլեինային և հակա- 3 դեսմոգլեինային IgG հայտնաբերում։
Դիֆերենցիալ ախտորոշում
Լեվերի բշտային պեմֆիգոիդ, Դյուրինգի հերպեսանման մաշկաբորբ, Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ
Նախնական ախտորոշումը
Սովորական բշտախտ
Վիտամինոթերապիա
Պրեդնիզոլոն 1մգ/կգ /օրեկան դեղաչափով մինչև նոր բշտերի առաջացման դադարը ևս երկու ամիս, դեղաչափի աստիճանական իջեցումով մինչև պահպանողական դեղաչափ, որը պետք է պահպանել նվազագույնը մեկ տարի։ Ազաթիոպրին 150մգ 15օր, օմեպրազոլ 20մգ օրեկան երկու անգամ ուտելուց 1,5 ժամ առաջ կամ հետո։ Ընդհանուր թունազերծող բուժում։
Տեղային բուժումը
Ախտահարված օջախների մշակում մեթիլեն կապույտով կամ ադամանդ կանաչով, կլոբետազոլի քսուկ, երկրորդային վարակի միացման դեպքում՝ էրիթրոմիցինի քսուկ։ Տաք լոգանքներ կալիումի պերմանգանանտով։