Ընդհանուր տվյալներ
26 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում 20 օր,ուղեկցող հիվանդություններ չի նշում: Վնասակար սովորություններ չունի:
Հիվանդի գանգատները
գանգատվում է պարանոցի ցանավորումից, քորից
Առաջնային ձևաբանական տարրեր
գերգունակավորված շագանակագույն բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփ
Ցանի տեղակայումը
պարանոցի կողմնային հատված
Եղունգների և մազերի ախտահարումը
-
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
* Բալցերի (յոդի) փորձը դրական,տաշեղի (եղունգով հարելու) ախտանիշը դրական: Վուդի լամպով հետազոտելիս հայտնաբերվում է դեղնաշագանակագույն լուսարձակում:Մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվել են սնկի սպորներ:
Դիֆերենցիալ ախտորոշում
վարդագույն որքին, կոնտակտային մաշկաբորբ
Նախնական ախտորոշումը
Գունափոփոխ որքին
Վիտամինոթերապիա
-
Տեղային բուժումը
Կետոկոնազոլի շամպուն