Ընդհանուր տվյալներ
29 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում 5 տարի։ Ժառանգականությունը ծանրաբեռնված չէ։ Ուղեկցող այլ հիվանդություններ չի նշում։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է սրունքի շրջանում առկա ցանավորումից և քորից
Առաջնային ձևաբանական տարրեր
Հանգուցիկ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Որքինացում
Ցանի տեղակայումը
Սրունք
Եղունգների և մազերի ախտահարումը
-
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը հաստատելու համար ցանկալի է կատարել դերմատոսկոպիկ հետազոտություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Ատոպիկ դերմատիտ, հսկա որքինացում, հասարակ խրոնիկ գորտնուկային որքին
Նախնական ախտորոշումը
Օջախային նեյրոդերմիտ
Վիտամինոթերապիա
H1-հիստամինային ընկալիչների պաշարիչներ
Տեղային բուժումը
ԳԿՍ քսուքներ