Ընդհանուր տվյալներ
28 տարեկան աղջիկ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
իրեն հիվանդ է համարում 5 ամիս։
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ուսերի և մեջքի ցանավորումից և թույլ քորից։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բազմաթիվ, հստակ եզրագծված ոչ բորբոքային բծեր, որոնք տեղ-տեղ միաձուլվում են և պատված են թեփով։
Երկրորդային ձևաբանական տարրեր
թեփ։
Ցանի տեղակայումը
Ուսերին և մեջքին։
Եղունգների և մազերի ախտահարումը
-
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Բալցերի փորձը դրական է։
Դիֆերենցիալ ախտորոշում
Վիտիլիգո, վարդագույն որքին։
Նախնական ախտորոշումը
Գունափոփոխ որքին։
Վիտամինոթերապիա
-
Տեղային բուժումը
կլոտրիմազոլ կրեմ, կետոկոնազոլ 2% օճառահեղուկ։