Ընդհանուր տվյալներ
Հիվանդը՝ 32 տարեկան,սեռը՝իգական
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ուղեկցող հիվանդություններ չունի,ժառանգականությունը ծանրաբեռնված չէ։Դեղորայքային ալերգիաներ չի նշում,վնասակար սովորություններ չունի։Իրեն հիվանդ է համարում մոտ 2 ամիս։
Հիվանդի գանգատները
Քոր,ցան։Նշում է նաև,որ երբեմն ունեցել է ջերմություն և ցավ կոկորդում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփ
Ցանի տեղակայումը
Որովայն
Եղունգների և մազերի ախտահարումը
Ոչ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Չի կատարվել
Դիֆերենցիալ ախտորոշում
1)Պսորիազ-պսորիազային վահանիկները կարող են առաջանալ մաշկային ծածկույթի ցանկացած տեղամասում։Պսորիազի ժամանակ եղունգների ախտահարումը հանդիպում է բավական հաճախ։ 2)Լայելի համախտանիշ-Սրա առաջացման հիմնական պատճառը դեղամիջոցներն են։Հիմնականում սուլֆանիլամիդները,պենիցիլինները,ՈՍՀԲ-ները։Ցանը սկսվում է դեմքից և իրանի վերին հատվածից,տարածվում արագ։Ցանը կարող է լինել ցավոտ։
Նախնական ախտորոշումը
Վարդագույն որքին
Վիտամինոթերապիա
H1-հակահիստամինային պրեպարատներ(լորդեստին 15 օր,երեկոյան 1 հաբ)
Տեղային բուժումը
Դիետա(կծու,թթու)կրել բամբակյա հագուստ