Մազային որքին

Վերգինե Երեմյան
30.10.2026
Ընդհանուր տվյալներ
Արման Հակոբյան 8տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Երեխան ծնվել է ժամանակին, բնականոն զարգացումով։ Ֆիզիկական և հոգեշարժական զարգացումը համապատասխանում է տարիքին։ Քրոնիկ հիվանդություններ չի նշում։ Ալերգոլոգիական անամնեզը՝ առանց առանձնահատկությունների։ Պատվաստումները՝ ըստ օրացույցի։
Հիվանդի գանգատները
Հիվանդությունն սկսվել է մոտ 3 շաբաթ առաջ։ Սկզբում գլխամաշկի շրջանում առաջացել է փոքր չափերի թեփոտվող օջախ։ Աստիճանաբար օջախը մեծացել է, առաջացել են նոր օջախներ։ Նկատվել է մազերի կոտրտվածություն և տեղային մազաթափություն։ Մինչև բժշկին դիմելը կիրառվել են հակասնկային շամպուններ՝ առանց էական բարելավման։
Առաջնային ձևաբանական տարրեր
Պապուլա
Երկրորդային ձևաբանական տարրեր
Թեփուկ կեղև
Ցանի տեղակայումը
գլխամաշկի մազածածկ հատվածում, առավելապես գագաթային և ծոծրակային շրջաններում
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգներին առկա չէ
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ընդհանուր արյան քննություն, Սնկաբանական ցանքս – Sabouraud սննդային միջավայրում՝ հարուցիչի տեսակը որոշելու համար (Trichophyton, Microsporum) Տրիխոսկոպիա – հայտնաբերվում են կոտրտված մազեր, black dots, comma hairs և corkscrew hairs։ Դերմատոսկոպիա – գնահատվում են մազերի և գլխամաշկի կառուցվածքային փոփոխությունները։
Դիֆերենցիալ ախտորոշում
Օջախային մազաթափությ, Սեբորեային դերմատիտ, Գլխամաշկի փսորիազ, Տրիխոտիլոմանիա, Բակտերիալ ֆոլիկուլիտ
Նախնական ախտորոշումը
Մազային որքին (Tinea capitis), մակերեսային թեփոտվող ձև՝ գլխամաշկի մազածածկ հատվածի օջախային ախտահարմամբ և ոչ սպիական ալոպեցիայով։
Վիտամինոթերապիա
Համակարգային հակասնկային դեղամիջոցներ Տերբինաֆին (Terbinafine) – հատկապես արդյունավետ է Trichophyton տեսակների դեպքում։ Երեխաների մոտ դեղաչափը հաշվարկվում է ըստ քաշի։ Գրիզեոֆուլվին (Griseofulvin) – նախընտրելի է Microsporum տեսակների դեպքում։ Իտրակոնազոլ (Itraconazole) – այլընտրանքային բուժման տարբերակ՝ ըստ հարուցիչի և կլինիկական իրավիճակի։ Ֆլուկոնազոլ (Fluconazole) – կարող է կիրառվել որպես այլընտրանքային համակարգային բուժում։
Տեղային բուժումը
Կետոկոնազոլ 2% շամպուն՝ շաբաթական 2–3 անգամ։ Սելենի սուլֆիդ 1–2.5% շամպուն։ Շամպունները նվազեցնում են սնկային սպորների տարածումը, սակայն չեն փոխարինում համակարգային բուժմանը։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top