Մորֆիա

Մարիցա Ավագյան
30.10.2026
Ընդհանուր տվյալներ
Կին, 36 տարեկան
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդը նշում է, որ ոտքի շրջանում ի հայտ են եկել մաշկի փոփոխություններ։ Սկզբնական շրջանում նկատել է վարդագույն-կարմրավուն բիծ, որը ժամանակի ընթացքում մեծացել է, ձեռք բերել ավելի բաց գունավորում և պնդացել։ Այլ հիվանդություններ չի նշում:
Հիվանդի գանգատները
Գանգատվում է ստորին վերջույթի շրջանում մաշկի գույնի փոփոխությունից և պնդացումից։ Ցավ, քոր և ընդհանուր ինքնազգացողության վատացում չի նշում
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ կամ էրիթեմատոզ-մանուշակագույն բիծ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ատրոֆիա , դիսպիգմենտացիա
Ցանի տեղակայումը
Ստորին վերջույթի շրջանում՝ աջ սրունքի մաշկի վրա
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա- Սպիտակավուն անստրուկտուր գոտիներ՝ դերմալ սկլերոզի հետևանքով, մազային ֆոլիկուլների բացվածքների նվազում կամ բացակայություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Համակարգային սկլերոդերմիա, Սպիտակ որքին, Կելոիդային սպի
Նախնական ախտորոշումը
Սահմանափակ սկլերոդերմիա՝ օջախային ձև(Մորֆիա)
Վիտամինոթերապիա
Մետոտրեքսատ, Ֆոտոթերապիա
Տեղային բուժումը
Տակրոլիմուս, Կլոբետազոլ
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top