Ընդհանուր տվյալներ
74 տարեկան տղամարդ ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Իրեն հիվանդ է համարում 10 տարի, ունի ժառանգական նախատրամադրվածություն (հայրը և եղբայրը նույնպես ունեցել են) ։
Հիվանդի գանգատները
Ուժեղ քոր , ամբողջ մարմնով թեփոտություն , մաշկի ցան, հոդերի ցավ , դիսկոմֆորտի զգացում ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Բիծ, հանգույցիկ, վահանիկ ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Արծաթասպիտակավուն հեշտ հեռացող թեփ , ճաքեր ։
Ցանի տեղակայումը
Ամբողջ մարմին , գլխի մազածածկ հատված ։
Եղունգների և մազերի ախտահարումը
Մատնոցի ախտանիշը դրական ։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Պսորիազային եռյակ ( քերման միջոց. + ), սնկերի նկատմամբ մանրադիտ. (-) , հիպերկերատոզ, ականտոզ , պապիլոմատոզ , պարակերատոզ ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Ռուբրոմիկոզաի համընդհանուր տեսակ , պարապսորիազ ։
Նախնական ախտորոշումը
Տարածուն թարախաբշտիկային պսորիազ ։
Վիտամինոթերապիա
Վիտամինոթերապիա A , B խմբի ։
Տեղային բուժումը
Մետոտրեքսատ, ԳԿՍ , կալցինևրինի ինհիբիտորներ ։

