Ընդհանուր տվյալներ
30 տարեկան տղամարդ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդության սկիզբը՝ աստիճանական։ Ծովում հանգստանալուց և արևային ազդեցությունից հետո օջախները դարձել են առավել նկատելի։ Ուղեկցող քրոնիկ հիվանդություններ՝ ըստ հիվանդի տվյալների՝ չի նշում։
Հիվանդի գանգատները
Մեջքի շրջանում սպիտակավուն բծերի/օջախների առկայություն։ Նշում է ցանի արտահայտվածության ուժեղացում ծովում հանգստանալուց հետո։
Առաջնային ձևաբանական տարրեր
Սպիտակավուն, հստակ սահմաններով պապուլներ և թիթեղներ (plaques)
Երկրորդային ձևաբանական տարրեր
Ատրոֆիա, տեղ-տեղ թեթև սկլերոզ։
Ցանի տեղակայումը
Մեջքի շրջանում
Եղունգների և մազերի ախտահարումը
Չի հայտնաբերվել
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Դերմատոսկոպիա՝ սպիտակավուն գոտիներ, ֆոլիկուլյար խցանումներ։
Դիֆերենցիալ ախտորոշում
Վիտիլիգո,հետբորբոքային հիպոպիգմենտացիա,
Նախնական ախտորոշումը
Արտասեռական սկլերոզացնող որքին, մեջքի շրջանի ախտահարմամբ
Վիտամինոթերապիա
Համակարգային բուժում տվյալ փուլում չի պահանջվում։ Ֆոտոպաշտպանություն, դինամիկ հսկողություն։
Տեղային բուժումը
Psoriderm և Elidel (pimecrolimus 1%) քսուք՝ ախտահարված հատվածներին։
