Սովորական բշտախտ

Լարիսա Դավթյան
05.10.2026
Ընդհանուր տվյալներ
45-ամյա տղամարդ։ Մաշկային ցանը՝ մոտ 3 շաբաթ, բերանի խոռոչի ցավոտ էրոզիաները՝ մոտ 2 ամիս։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Նախկինում՝ բերանի լորձաթաղանթի ցավոտ, դանդաղ լավացող խոցեր, ինչի պատճառով դժվարացել է պինդ սնունդ ուտելը։ Վերջին շաբաթներին առաջացել են մաշկի թուլակազմ բշտեր, որոնք հեշտությամբ բացվում են։ Նոր դեղորայք սկսելու պատմություն չի նշում։ Ընտանեկան անամնեզում նման հիվանդություն չկա։
Հիվանդի գանգատները
Բերանի ցավ, ուտելու դժվարացում, մաշկի այրոց և ցավ, հեշտ բացվող բշտեր ու չլավացող մակերեսային վերքեր։
Առաջնային ձևաբանական տարրեր
Թուլակազմ, բարակ ծածկով, շճային պարունակությամբ բշտեր։
Երկրորդային ձևաբանական տարրեր
ցավոտ էրոզիաներ
Ցանի տեղակայումը
Բերանի լորձաթաղանթ, կրծքավանդակի վերին հատված և մեջք։ Բերանի լորձաթաղանթի ախտահարումը նախորդել է մաշկային ցանին։
Եղունգների և մազերի ախտահարումը
-
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի բիոպսիա՝ ներէպիդերմալ, վերաբազալ ճեղք՝ ականթոլիզով։ Բշտի շրջակա՝ կլինիկորեն չախտահարված մաշկի ուղիղ իմունոֆլուորեսցենտային քննություն՝ միջբջջային IgG և C3՝ «ցանցանման» պատկերով։ Շիճուկում anti-desmoglein 3՝ դրական։
Դիֆերենցիալ ախտորոշում
Բուլոզ պեմֆիգոիդ, լորձաթաղանթային պեմֆիգոիդ, դեղորայքային բուլոզ դերմատոզ, բազմաձև էրիթեմա։
Նախնական ախտորոշումը
Սովորական բշտախտ
Վիտամինոթերապիա
Միջին և ծանր ընթացքի դեպքում ուղեցույցներում կիրառվում է rituximab
Տեղային բուժումը
Բերանի խոռոչի նուրբ հիգիենա, ցավոտ հատվածների խնամք, բժշկի նշանակած տեղային կորտիկոստերոիդային միջոց՝ բերանի լորձաթաղանթի համար։ Մաշկի էրոզիաները՝ չկպչող վիրակապերով և նուրբ մաքրումով։
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top