Ընդհանուր տվյալներ
32 տարեկան կին
Կյանքի և հիվանդության անամնեզ
Բերանի խոռոչում ցավոտ էրոզիաներ, սննդի ընդունման ժամանակ ցավ և այրոց, շրթունքների շրջանում կեղևակալում, ինչպես նաև մարմնի մաշկի վրա ցավոտ բշտերի և դրանցից հետո առաջացած էրոզիաների առկայություն։ Հիվանդությունը սկսվել է մոտ 3 ամիս առաջ՝ բերանի խոռոչում ցավոտ էրոզիաների առաջացմամբ։ Մի քանի շաբաթ անց մաշկի վրա ի հայտ են եկել բարակ պատերով, թափանցիկ պարունակությամբ բշտեր, որոնք արագ պատռվել են՝ թողնելով ցավոտ էրոզիվ մակերեսներ։ Օջախները աստիճանաբար տարածվել են դեպի կրծքավանդակ, մեջք և դեմք։
Հիվանդի գանգատները
ցավ, կլման ակտի ցավոտություն և դժվարություն
Առաջնային ձևաբանական տարրեր
բշտեր (բուլլաներ), էրիթեմատոզ բծեր։
Երկրորդային ձևաբանական տարրեր
էրոզիաներ, կեղևներ, ճաքեր, հետբորբոքային հիպերպիգմենտացիա։
Ցանի տեղակայումը
Բերանի խոռոչի լորձաթաղանթ, կրծքավանդակ, մեջք, դեմք։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների ախտահարում չի հայտնաբերվում։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Մաշկի բիոպսիա, Նիկոլսկու ախտանիշի ստուգում, Ուղիղ իմունոֆլուորեսցենտային հետազոտություն, Շճաբանական հետազոտություն
Դիֆերենցիալ ախտորոշում
Բուլյոզ պեմֆիգոիդ, Դերմատիտ հերպետիֆորմիս IgA բշտախտ, Պարա-նեոպլաստիկ բշտախտ, Էպիդերմոլիզ բուլոզա ակվիզիտա, Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ, Բերանի խոռոչի էրոզիվ այլ հիվանդություններ
Նախնական ախտորոշումը
Սովորական բշտախտ
Վիտամինոթերապիա
համակարգային գլյուկոկորտիկոստերոիդներ, ռիտուքսիմաբ,
Տեղային բուժումը
բերանի խոռոչի էրոզիաների տեղային բուժում
